«Իմ Քայլը»՝ 31,7%, Քոչարյան՝ 5,9. Հարցումների արդյունքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

«Իմ Քայլը»՝ 31,7%, Քոչարյան՝ 5,9. Հարցումների արդյունքներ

«Իմ Քայլը»՝ 31,7%, Քոչարյան՝ 5,9. Հարցումների արդյունքներ

Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում 2021թ. մարտի 26-ից-29-ն իրականացված հարցումների արդյունքները՝ քաղաքական կուսակցությունների վարկանիշները, արտահերթ ընտրությունների և այլ հարցերի վերաբերյալ հասարակության կարծիքը:

«Տեղյա՞կ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2021 թվականի հունիսի 21-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հարցին պատասխանել են այսպես, այո տեղյակ ենք ՝ 92,5 %, ոչ՝ 7,5%։  Արդյո՞ք գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կանցկացնի արդար և թափանցիկ ընտրություններ։ Քաղաքացիները պատասխանել են՝ միանշանակ այո՝ 35,5 %, ավելի շուտ այո՝ 9%, ավելի շուտ ոչ՝ 13,4% և միանշանակ ոչ՝ 29,7%։ Այսինքն դրական և բացասական տիրույթում պատասխանները գրեթե նույնն են։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 12,5%-ը։ Հարցին, թե պատրաստվու՞մ են մասնակցել կայանալիք ընտրություններին, միանշանակ մասնակցելու եմ նշել է 41,2%-ը, 10,7 %-ը նշել է  որ ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չեմ մասնակցելու 15%-ն է նշել և միանշանակ չեմ մասնակցելու նշել է 15,9 %-ը։ Դե իսկ արդեն 17,2 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Փորձը հաշվի առնելով ասեմ, որ մասնակցությունը հիմնականում ապահովում են նրանք, ովքեր նշել են՝ միանշանակ մասնակցելու եմ։ Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ հարցվածների մոտ 41 %-ն է ասում, որ մասնակցելու է»,- ասաց Արամ Նավասարդյանը։

«Հարցին, թե եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք, պատասխանել են հետևյալ կերպ։ «Իմ քայլը»՝ 31,7 %, Ռոբերտ Քոչարյան՝ 5,9%, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4%, «Լուսավոր Հայաստան»՝ 2,7%, «Հանրապետական» ՝ 2,4%, ՀՅԴ ՝ 2,1%, ՀՓՇ-Վազգեն Մանուկյան՝ 1%, Սասնա Ծռեր ՝0,5%, «Հայրենիք» կուսակցություն՝ 0,4%, «Հանրապետություն»՝ 0,4%, Քաղաքացու որոշում՝ 0,1%։ Ոչ մեկին էլ չեմ քվեարկելու նշել են այս անգամ 24,6 %-ը։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 20%-ը։ 3,9%-ն էլ այլ կուսակցություններ է նշել։ Սա է պատկերը»,- ասաց Նավասարդյանը։

Թեմայի այլ նորություններ