Հուշարձանների պահպանությունը՝ ԿԳՄՍՆ առաջնահերթություն. մի քանի տարածքում ընթանում են պեղումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հուշարձանների պահպանությունը՝ ԿԳՄՍՆ առաջնահերթություն. մի քանի տարածքում ընթանում են պեղումներ

Հուշարձանների պահպանությունը՝ ԿԳՄՍՆ առաջնահերթություն. մի քանի տարածքում ընթանում են պեղումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ):

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: Քննարկման առանցքում էին Սրվեղի վանքի, Տավուշի բերդի, Լոռվա բերդի տարածքներում իրականացվող պեղումները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ նշյալ աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետք է առաջ գնալ այդ ուղղությամբ՝ համագործակցաբար հաշվի առնելով առկա խնդիրները և հնարավոր լուծումները: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Սրվեղի վանքի տարածքում պեղումների նախապատրաստական աշխատանքները սկսված են, նախահաշիվն արդեն կազմվել է, և բուն աշխատանքները կմեկնարկեն բարենպաստ եղանակին զուգընթաց:

Ներկայացվել է նաև Լոռի բերդում իրականացված աշխատանքների ընթացքը. բացվել է պարսպապատի ամբողջ երկայնքը, սակայն ներքին հատվածը դեռևս կիսատ է մնացել, որն էլ պետք է ավարտին հասցվի: Տավուշի բերդի վերաբերյալ հնագետները տեղեկացրել են, որ այս փուլում պեղումներն ավարտվել են, և այժմ հարկ է սկսել նախագծման աշխատանքները և ամրակայել բացվածքները:

Ըստ մասնագետների՝ Տավուշի բերդում աշխատանքներն իրականացնելիս ամենաբարդ փուլը շինարարությունն է՝ կախված պարիսպների բարձրությունից և վթարային վիճակից: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում՝ ընթացակարգը դյուրին դարձնելու և ՊՈԱԿ-ների հետ ուղիղ աշխատելու ուղղությամբ: Կողմերի համոզմամբ՝ այս ոլորտի զարգացմամբ գիտահեն տուրիզմը կարող է դառնալ ՀՀ տնտեսության խթանման առաջնային ուղղություններից մեկը:

Ըստ այդմ՝ առաջարկվել է շահագրգիռ տարբեր կառույցների միջև ամրապնդել կապը՝ պահպանելու գործընթացի հաջորդականությունը՝ պեղում-ամրակայում-տուրիստական գործունեություն: Այս առումով մասնավորապես քննարկվել է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի տարածքում պեղումների հետևանքը: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի հավաստմամբ՝ պեղումներից հետո հուշարձանը դառնում է առավել խոցելի, և ամրակայման աշխատանքներն անհրաժեշտություն են: Հաջորդիվ քննարկվել են նաև Դվին հնավայրի, Մեծամորի, Աղձքի, Շենգավիթ հնավայրի, Արտաշատ քաղաքատեղիի հնագիտական պեղումներին առնչվող հարցեր, բարձրաձայնվել են առկա խնդիրները, առաջարկվել հնարավոր լուծումներ. մասնավորապես՝ Մեծամորում ներդրումների ավելացման և քաղաքային թաղամասի կառույցների ամրակայման, Շենգավիթ հնավայրում ամրակայման, ծածկի, թանգարանացման աշխատանքների, Աղձքում՝ պահպանական գոտու ընդլայնման և այլ հարցեր: Կողմերն առաջնային են համարել նաև հողի կարգը փոփոխելիս հնագիտական մասնագիտական կարծիք ստանալու գործընթացը՝ մշակութային ժառանգության պահպանման հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:

«Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը պետք է իրականացվեն լիարժեք և ամբողջական ծավալով: Սակայն հաշվի առնելով լուրջ ֆինանսական ներդրումների պահանջը՝ աշխատանքները պետք է անել ըստ առաջնահերթության՝ գույքագրելով խնդիրները»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ավարտին հետագայում ևս հանդիպելու և ընթացիկ խնդիրները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Թեմայի այլ նորություններ