Հունաստանում քննարկվել են ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հունաստանում քննարկվել են ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հունաստանում քննարկվել են ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 31-ին հանդիպում է ունեցել Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ Հայաստանում առկա է ոլորտի առաջընթաց և դրսի շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությունները բավական մեծ են:

Նախարարը մեծ ուրախությամբ նշել է, որ հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, ստորագրված Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը և հույս հայտնել, որ այդ պայմանագիրը կհանդիսանա կարևորագույն մեկնարկ երկու երկրների առավելագույն համագործակցության հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր:

Դեսպանը վստահեցրել է, որ Հունաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

Թեմայի այլ նորություններ