Հունական դատարանի որոշմամբ Սևան Նշանյանը կարող է արտաքսվել Թուրքիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հունական դատարանի որոշմամբ Սևան Նշանյանը կարող է արտաքսվել Թուրքիա

Հունական դատարանի որոշմամբ Սևան Նշանյանը կարող է արտաքսվել Թուրքիա

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանտից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա, ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, ֆեյսբուքի իր էջում գրել էնրա կինը՝ Հերա Ցուրան։

Ցուրան գրել է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին «քաղաքավարի» խարդախությամբ նրան ոստիկանական բաժանմունք է հրավիրել և մեկ ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է»։ 

«2022թ. հունվարի 3-ին Սիրոսի դատարանը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատարանի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը որ երկիր է լինելու»,-տեղեկացրել է Հերա Ցուրուն։ 

Նրա կնոջ մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։ 

2017թ.-ի հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: 2019թ․ Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: 

Թեմայի այլ նորություններ