Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լարվածությունը շուտափույթ կհաղթահարվի: Այս մասին Վատիկանի առաջնորդը հայտարարել է կիրակնօրյա աղոթքի ժամանակ, հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության», - հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ