Հունիսի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Գործնական վարժանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը: Առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։
Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության Նախարարություն