Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնը հիմնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2-րդ ծրագրի շրջանակներում:

Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ՝ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, Հրազդանի քաղաքապետի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առուստամյանը:

Մասնագիտացված կենտրոնի նպատակն է  Հայաստանում զարգացնել անասնապահության ոլորտը: Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն՝ անասնապահության զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։

Կենտրոնում ծառայություններ են մատուցելու նաև արցախցի երկու անասնաբույժներ: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նրանց հրավիրել է ՊՈԱԿ՝ առաջարկելու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» հետ համագործակցություն՝ ներգրավվելու գյուղկենդանիների պատվաստման գործընթացում:

(CARMAC) 2-րդ ծրագրի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է նաև արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան: Լսարանը համալրված է լինելու կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար: Լսարանի բացման արարողությանը ևս ներկա են գտնվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից:

Լսարանում նախատեսվում է նաև անասնաբույժների, արհեստական սերմնավորող տեխնիկների և ֆերմերների վերապատրաստում՝ ինչպես կովերի ծննդօգնության, այնպես էլ արհեստական սերմնավորում թեմաներով:

Թեմայի այլ նորություններ