Հոկտեմբերի 8-9-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Հոկտեմբերի 8-9-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

 Հոկտեմբերի 8-9-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

Հոկտեմբերի 8-9-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:

ՀԺ-ի հարցին, թե ո՞ր երկրներն են հաստատել սպասվող նիստին իրենց մասնակցությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ սեպտեմբերի 9-ին ստացվել է պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երեւանում անցկացնելու հայկական կողմի առաջարկը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ նիստի օրակարգին՝ այս կապակցությամբ արտաքին գերատեսչությունից չեն շտապում տեղեկատվություն հրապարակել.

«Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի նախագիծը այս պահի դրությամբ գտնվում է լրամշակման եւ համաձայնեցման փուլում։ Վերոնշյալ օրակարգի վերջնական հաստատումը նախատեսված է ս․թ․ հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՀ խորհրդի նիստին»։

Սպասվում է, որ օրակարգի հարցերից մեկը կլինի Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարցը: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ նիստում նախատեսվում է քննարկել նաեւ անդամ երկրների միջեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման հարցը։ Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսել է ավիահաղորդակցությունը ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի հետ, իսկ Հայաստանի քաղաքացիների առջեւ օդային սահմանը փակ է մնում:

Թեմայի այլ նորություններ