Այս տարվա երկրորդ եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպեց և իրականացրեց բեռների` խառնիչ մեքենաների, մուլտիմոդալ փոխադրումներ չինական Լայչժոու քաղաքից հայկական «Շինարվեստ» ընկերության համար:
Սարքավորումները նախատեսվում է օգտագործել Վարդենիսում ջրմուղի շինարարության ժամանակ: Փոխադրումն իրականացվել է 40-ֆուտանոց կոնտեյներով՝ հետևյալ սխեմայով.
ավտոճանապարհով. Լայչժոու քաղաք (Չինաստան) - Ցինդաո նավահանգիստ (Չինաստան);
երկաթուղային փոխադրում. Ցինդաո նավահանգիստ (Չինաստան) - Զաբայկալսկ կայարան (ՌԴ) - Վլադիկավկազ կայարան (ՌԴ);
ավտոճանապարհով. Վլադիկավկազ կայարան (ՌԴ) - Երևան (ՀՀ):
Ընդհանուր տևողությունը կազմել է 60 օր: