ՀԿ ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ից պահանջեցին կանխել Արցախում մշակութային ժառանգության աղավաղումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԿ ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ից պահանջեցին կանխել Արցախում մշակութային ժառանգության աղավաղումը

ՀԿ ներկայացուցիչներ և մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ից պահանջեցին կանխել Արցախում մշակութային ժառանգության աղավաղումը

 Հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, արցախցիներ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված քաղաքացիներ փետրվարի 16-ին ակցիա իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե  Աբրահամյանն ասաց, որ նախաձեռնությունը մի շարք հասարակական կազմակերպությունների, հասարակական գործիչների կողմից է իրականացվում:

«Ադրբեջանական կողմը պնդում է, որ այն ժառանգությունը, որը դարեր շարունակ կա Արցախում, հայկական չէ: Դա սուտ է, սակայն այն գործողությունները, որոնք նրանք տասնամյակներ շարունակ իրականացնում են, մտավախություն են առաջացնում, որ մի օր մենք որևէ կերպ չենք կարողանա հակազդել այդ ստերին: Դա է պատճառը, որ շեշտում ենք՝ ունենք ամիսներ: Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք ու միջազգային բոլոր հնարավոր կառույցներին, հիմնականում  ՅՈՒՆԵՍԿՕ-ին չդիմենք, ուղղակիորեն կկորցնենք Արցախի հայկականությունը, որովհետև մեր հետքը փորձում են ջնջել: Հայկականության հետքը ջնջելով՝ ձգտում են բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքի և առհասարակ Արցախում որևէ հավակնության մասին»,-շեշտեց Աբրահամյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները:

Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ:

Գայանե Աբրահամյանը շեշտեց՝ ակցիայից հետո հասարակական կառույցների մի խումբ ներկայացուցիչներ հանդիպելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարության հետ՝ խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ նախորդ շաբաթ նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

Նախաձեռնության անդամներից Սեդա Գրիգորյանն էլ կարևորեց միջազգային դիտորդների Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ուղարկելու հարցը: «Վտանգված մշակութային ժառանգությունը փաստագրելու համար պետք է օր առաջ այնտեղ մասնագիտացված խմբեր  ուղարկել: Իմ տեղեկություններով ՀՀ-ն ամեն բան անում է, որ նման խմբեր կարողանան գնալ, սակայն Ադրբեջանն է խոչընդոտում: Միջազգային դիտորդական խմբերը պետք է տեղում ծանոթանան հուշարձանների վիճակին, վավերագրեն դրանք»,-ընդգծեց նա:

Ակցիայի մասնակիցների ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր. «Դադարե՛ք հովանավորել Արցախում մշակութային ջարդը», «Հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է», «Դուք պատասխանատու եք Նախիջևանի և Արցախի մշակութային ջարդի համար»:

Թեմայի այլ նորություններ