Ներկա պահին Տավուշի սահմանաիին գոտում պահպանվում է հրադադարի ռեժիմը: Անկախ այս հանգամանքից, հայկական զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակոդի ցանկացած գործողության:
Այս մասին Իջևանի ճգնաժամային կենտրոնում բրիֆինգի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պատրաստ ենք հակառակորդի ցանկացած սադրանքի: Հակառակորդի զինված ուժերի ցամաքային, թե օդային զինատեսակների սադրանքներին: Ինչպես անհրաժեշտ հակահարված տալու, այնպես էլ իրավիճակը վերահսկելու առումվ»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ Հայկական Ժամանակ