ՀՀ ԶՈՒ-ն չի թիրախավորում Ադրբեջանի որևէ գյուղ. ՀԱԷԿ-ի մասին սպառնալիքը պետք է արժանանա քննադատության
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԶՈՒ-ն չի թիրախավորում Ադրբեջանի որևէ գյուղ. ՀԱԷԿ-ի մասին սպառնալիքը պետք է արժանանա քննադատության

ՀՀ ԶՈՒ-ն չի թիրախավորում Ադրբեջանի որևէ գյուղ. ՀԱԷԿ-ի մասին սպառնալիքը պետք է արժանանա քննադատության

ՀՀ Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն՝ հակառակորդի որևէ քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, հայկական կողմը չի թիրախավորում ադրբեջանական որևէ գյուղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին սպառնալից հայտարարությանը:

«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով: Պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, ի պատասխան մեր հայկական տիրույթում տարբեր մասնավոր անհատների հայտարարություններին՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտների, պաշտոնապես հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին: ՀՀ  Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին պաշտոնական հաղորդագրոթյուն, որևէ պաշտոնական հայտարարություն: Ավելին՝ ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական որևէ գյուղ չի թիրախավորվում մեր Զինված ուժերի կողմից»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա ուրախ է, որ ՀՀ քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուստը, մտավորականները, պաշտոնյաներն արդեն այդ հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա, սա կոնկրետ հանցագործություն է:

«Նման հայտարարություն անողը և նրա վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»,-հավելեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ