Անձնակազմի մասնագիտական գիտելիքները, հաստիքային սպառազինության տիրապետման և կիրառման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 6-ին 4-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գործնական պարապմունք: Զինծառայողները նորմացույցերով սահմանված ժամկետներում գերազանց կատարել են առաջադրված խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության Նախարարություն