ՀՀ զինված ուժերն ինքնաբավ են. այս պահին հայ-ռուսական համատեղ զորախմբի օժանդակության կարիքը չկա. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ զինված ուժերն ինքնաբավ են. այս պահին հայ-ռուսական համատեղ զորախմբի օժանդակության կարիքը չկա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ զինված ուժերն ինքնաբավ են. այս պահին հայ-ռուսական համատեղ զորախմբի օժանդակության կարիքը չկա. Արծրուն Հովհաննիսյան

Իջևանի ճգնաժամային կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, ռազմական փորձագետ, կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց նաև ՀՀ  զինված ուժերի մարտունակության, և այլ զորախմբերի օժանդակության անհրաժեշտության մասին հարցադրումներին:

Կա՞ արդյոք հայ-ռուսական համատեղ զորախմբի միջամտության կարիքը:  Քանի որ բազմիցս է հայտարարվել, որ ՀՀ սահմանների անվտանգության դեմ արված ոտնձգության պարագայում զորախումբը կարող է անցնել գործի:

Հովհաննիսյանն ասաց, ոչ միայն այդ զորախմբի, այլ ցանկացածի օգնությունն այս պահին չի պահանջվում:

«Հայ-ռուսական զորախումբն ունի իր գործողությունների պլանը, թատերաբմը, ուղղությունը: Եվ  ՀԱՊԿ-ն լինի, թե առանձին զորախումբ, դրանց կիրառման կարիքը չկա: ՀՀ  զինված ուժերը  տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների  ծավալի և բնույթի մասով բավարար են, ինքնաբավ են և նման անհրաժեշտություն չկա»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ