ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թիվը մոտենում է 10-ի: Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է, մոտենում է 10-ի»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը:

ՀՀ Զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Աղբյուր՝ 1in.am

Թեմայի այլ նորություններ