Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի դիմումներով վարույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի դիմումներով վարույթը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի դիմումներով վարույթը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին ասված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում.

«Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը: Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել: Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։ Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։

Աղբյուր՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

 
 

Թեմայի այլ նորություններ