Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան զգալը. ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան զգալը. ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյան

Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան զգալը. ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․

Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:
 
Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:
 
Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու և հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:
 
Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.
«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:
 
Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:
Ցանկացած այլ օր, այս նախադասությունները կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:
 
Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:
 
Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետևյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, և ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:
 
Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ և 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:
 
Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհկալություն:
 
Հ.Գ. Իմ քայլը հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար:
 
Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի:
 
Լուսանկարը 2019 թվականի:
 
 

Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA...

Опубликовано Anna Hakobyan Четверг, 30 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ