ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է․

Հարգելի Շավքաթ Միրոմոնի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն:

Թեմայի այլ նորություններ