ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացավ այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է. 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնարավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և նոր կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում։

Թեմայի այլ նորություններ