ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին, աջակցում է Հայաստանի կառավարությանը համայնքային սոցիալական աշխատանքի կատարելագործման հարցերում՝ աշխատանքներ իրականացնելով թե՛ կենտրոնական, թե՛ համայնքային մակարդակներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Վերջերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին այցելել է Թումանյան համայնք, որտեղ հանդիպել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Մխիթարյանին, համայնքի սոցիալական աշխատողին և սոցիալական ծրագրերի շահառու ընտանիքներին։ Դեսպանը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկյան ժողովրդի աջակցությամբ կշարունակի օգնել Հայաստանում մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված տեղի գործընկերների ջանքերին։