ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն սեպտեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար  Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ  Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն  Հերբերթ Ուննաշը  և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Տավուշ-Ռեգեն համագործակցության երկարամյա փորձը կարևորագույն ձեռքբերում է ոչ միայն մարզերի, այլև համագործակցության ակունքներում առաջին իսկ օրվանից կանգնած գործընկերների համար։ Փոխնախարարը նշել է, որ այս համագործակցությունը ՏԿԵ նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես կստանա վարչական օժանդակություն՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է Ռեգենի մարզի հետ նոր մարտահրավերների և նոր ծրագրերի իրականացման՝ հաշվի առնելով համագործակցության չիրացված հնարավորությունները։

Տերտերյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզում իրականացվում է նաև «Եվրամիությունը մարզերի համար» ծրագիրը, որը կոչված է խթանելու տուրիզմի, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացմանը։

Ռիտա Րորլին,  շնորհակալություն հայտնելով հյուրընկալելու համար,  նշել է, որ գերմանական կողմը պատրաստակամ է և խրախուսում է այս համագործակցությունը՝ կարևորելով տարածաշրջանային զարգացումը։ Ռեգենի մարզպետը հավելել է, որ Հայաստանը թվայնացման մեջ առավելություն ունի և Ռեգենը նույնպես գործուն քայլեր է իրականացնում հայկական փորձը մարզում կիրառելու համար։

Տերտերյանը մասնավորապես ընդգծել է հաջորդ շաբաթ Բեռլինում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցության հերթական նիստի կարևորությունը, որին կմասնակցի նաև փոխնախարարը, և հույս հայտնել, որ այն կդառնա նոր ծրագրերի իրականացման, կապերի խորացման լավագույն խթանը։ «Միջտարածաշրջանային զարգացման համատեքստում այսպիսի համագործակցությունը  շատ լավ բազա է ավելի բարձր ազգային մակարդակում ավելի դժվար խնդիրներ քննարկելու և լուծում գտնելու համար»,- նկատել է Տերտերյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի, կլիմայական փոփոխությունների, բնական աղետների հետևանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ում խմելու ջրի պաշարների, ջրսպառման, առկա խնդիրների և ոլորտում իրականացվող ռազմավարության մասին։

Թեմայի այլ նորություններ