ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նար-Դոս փողոցում գտնվող ՓԲ ընկերության գրասենյակում երկու անձինք, հարվածներ հասցնելով, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Որոշում է կայացվել՝ քաղաքացուն տուժող ճանաչելու մասին:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում առգրավվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ