Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը.
Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեկ այլ հաղորդագրություն էր տարածել. «Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»: