ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը:

Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել է դատապարտյալների համար նախատեսված երկարաժամկետ տեսակցության սենյակներին: Սուրեն Պապիկյանը շրջել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, գույքային ու տարածքային կարողություններին:

Շրջայցի ընթացքում քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել պահման պայմանների բարելավման, սննդի որակի բարձրացման հարցերին:

 

 

Թեմայի այլ նորություններ