ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության կազմում փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    14 կմ/ժ
  • Արցախ 9°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության կազմում փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության կազմում փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտյոմ Սմբատյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Թեմայի այլ նորություններ