ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին: Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 21-ին: Այս մասին հարազատների ծնողների՝ դեկտեմբերի 19-ին ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Սարուխանյանը նշել է, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժել են փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է՝ կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները: