ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Իրանի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Իրանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Իրանի դեսպանին

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից տեղեկացավ, որ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ ՊՆ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
 

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: 

Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ