ՀՀ ոստիկանությունում մտադիր են ստեղծել ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ոստիկանությունում մտադիր են ստեղծել ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն

ՀՀ ոստիկանությունում մտադիր են ստեղծել ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից տեղեկացավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օրինակով ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն: Այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ բուհի ղեկավարությունը հյուրերին ծանոթացրեց ՃԿՊԱ հնարավորություններին եւ տեղեկացրեց, որ ՃԿՊԱ-ի կրթական եւ վերապատրաստման ծրագրերը ճկուն են, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համար էլ վերապատրաստումներ կազմակերպվում են, պարզապես պետք է հաշվի առնել վերապատրաստվող լսարանի առանձնահատկությունները: Օրինակ եթե 911-ի ստացած ահազանգերին պատասխանողը պետք է տեղյակ լինի, թե հրդեհի կամ փակ դուռը բացելու զանգի դեպքում ինչ ասի եւ ինչ հարց տա ահազանգողին, որ դեպքում ահազանգը որ կառույցին պետք է փոխանցել, ապա ոստիկանության ստացած ահազանգին պատասխանողն էլ պետք է իմանա ինչ ասել ընտանեկան բռնության կամ մարմնական վնասվածքի դեպքերում: Ակնհայտ է, որ ԱԻՆ փրկարար ծառտայության օրինակով ոստիկանության օպերատիվ կենտրոնում էլ պետք է հոգեբանների խումբ լինի:

Հանդիպման արդյունքում որոշվեց ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի վերապատրաստման ծրագրերը (թեմաներ, դասաժամեր, տեւողություն եւ այլն) եւ դրանց վերջնական հաստատումից հետո կմեկնարկեն դասերը:

Թեմայի այլ նորություններ