Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 12-ին հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի: