ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ

ՀՀ-ն Ռուսաստանի հետ կկնքի պայմանագիր հեռուստահեռարձակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ ամենայն հավանականությամբ ՌԴ-ի հետ կկնքվի միջպետական պայմանագիր, և մեկ կամ երկու հանրային և մայրաքաղաքային  սլոթեր (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին:

Հակոբյանը, դիտարկելով արտոնագիր ստանալ ցանկացող հեռուստաընկերությունների դիմումները, նշել է, որ մրցույթը հայտարարվել է 25 հաճախականության համար:

«6 հանրապետական սլոթին հավակնում է 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային սլոթին՝ 4 հեռուստաընկերություն, իսկ 10 տարածաշրջանայինին՝ 13 հեռուստաընկերություն»,-տեղեկացրել է նա:

Տիգրան Հակոբյանը հավելել է, որ օտարերկրյա հեռարձակողները  սլոթերի օգտագործման արտոնագիր են ստանում ըստ միջպետական պայմանագրերի՝ առանց մրցույթի: Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարին:

Թեմայի այլ նորություններ