ՀՀ-ն լիբանանահայերի կողքին է. Գլխավոր հանձնակատարն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ն լիբանանահայերի կողքին է. Գլխավոր հանձնակատարն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը

ՀՀ-ն լիբանանահայերի կողքին է. Գլխավոր հանձնակատարն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքյան էջը հայտնում է

Երբ Ալին Կամակյանը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան ուտեստներ պատրաստել սովորեցրել: 15 տարուց ավելի Բեյրութի սրտում գործող ռեստորանում պայթյունից հետո գրեթե ոչինչ անվնաս չի մնացել: Խնամքով ստեղծված ռեստորանում ամեն բան տակնուվրա է եղել: Չնայած կրած մեծ հարվածին՝ լիբանանահայերը կատակում են՝ մինչ իրենց «Մայրիկը» ոտքի կկանգնի, նրա համն ու հոտը նորից զգալու համար պետք է Երևան ժամանել:

Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն:
Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն: Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
 
 

[ARM] Երբ Ալին Կամակյանը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Вторник, 11 августа 2020 г.
 

[ARM] Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն: Այցելություն է եղել նաև...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Вторник, 11 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ