ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները ՉԺՀ նախագահի և վարչապետի հետ:

Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական  ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին 200 շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերելու համար:

Թեմայի այլ նորություններ