ՀՀ կրթութան տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ կրթութան տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

ՀՀ կրթութան տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողությամբ ստուգայցերը շարունակել է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում։ Խստագույնս վերահսկվում է պարետի կողմից սահմանված կանոնների պահպահմանն ուղղված աշխատանքների կատարումը՝ այդ թվում ջերմաչափման, սպասքի լվացման, երեխաների ուսուցման և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն և ցուցումներ՝ ինչպիսի գործունեություն իրականացնել համավարակի տարածումը կանխելու համար:

Կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերջին շրջանում խախտումների նվազման միտում է նկատվում:

Մշտադիտարկումները լինելու են շարունակական և խստացված ռեժիմով, ուստի Կրթության տեսչական մարմինը հորդորում է պահպանել հակահամարճարակային կանոններն ու հետևել ՀՀ պարետի ցուցումներին: Ստացված ամբողջ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն

Թեմայի այլ նորություններ