ՀՀ կառավարությունը որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ. շրջակա միջավայրի նախարարը՝ տարածաշրջանային հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ կառավարությունը որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ. շրջակա միջավայրի նախարարը՝ տարածաշրջանային հանդիպմանը

ՀՀ կառավարությունը որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ. շրջակա միջավայրի նախարարը՝ տարածաշրջանային հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հուլիսի 12-ին հանդիպմանը տարածաշրջանի երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում ընդհանուր մարտահրավերները և գլոբալ աղետների արդյունավետ հաղթահարման շուրջ ջանքերի միավորման հնարավորությունները։

Հանդիպմանը նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթի սկզբում նախարարն անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին՝ մատնանշելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը և կարևորել ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու զարգացումը։

«Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Կառավարության, որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ, որում իր հատուկ տեղն ունի համագործակցությունն ինչպես բարեկամ և հարևան պետությունների, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք տասնյակ տարիներ իրենց արդյունավետ առաքելությունն են իրականացնում տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը մշակել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների կայուն կառավարումը, զարգացումն ու պահպանությունը։

Կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխությանը դիմագրավելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ»,-իր ելույթում նշել է նախարարը և փաստել, որ չնայած COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնացել գլոբալ բնապահպանական համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների արդյունավետ իրականացմանը։

Նշվում է, որ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ոլորտի խնդիրներին և խոսել դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից։

Ելույթի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության և անձամբ իր պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:

Թեմայի այլ նորություններ