ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ

ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հուլիսի 29-ին հանդիպել են 2020-2021 թթ. բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Մասնակիցները նշել են, որ  պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ առաջացրել է խնդիրներ: Դիմորդների ծնողները տեղեկացրել են նաեւ, որ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով 87 դիմորդի ծնողների ստորագրությամբ պատրաստվում են դիմում-հայտ   ներկայացնել  Վարչական դատարան: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Տեղեկացվել է, որ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների անունից ԿԳՄՍ նախարարություն  նամակ կուղարկվի:

Թեմայի այլ նորություններ