ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    74%
    12 կմ/ժ
  • Արցախ 9°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես է եկել «Խորհրդարաններ եւ համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:

«Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարեւոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին: Նա հաբելել է, որ, ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլեւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը:

Թեմայի այլ նորություններ