ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներ

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ:

«ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:

Թեմայի այլ նորություններ