Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այս Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմայի» կազմում։ «Ինտերի» հետ պայմանագիրը կնքված է մինչև 2024 թվականի հունիսի վերջ։
Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում»։