Հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ. Շիրակի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ. Շիրակի մարզպետ

Հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ:

«Սիրելի´ հայրենակիցներ, այսօր` Զինված ուժերի կազմավորման 30-ին ամյակին, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժևորել մեր պետականության հիմնասյունի` Հայոց բանակի անուրանալի դերը: Արյունով գրված մեր անկախության տարեգրությունն ապացույցն է, որ հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ: Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հայորդիներին, որոնք հայրենիքը դասեցին սեփական կյանքից վեր:

Բանակի ակունքներում կանգնած երախտավորների գործը պետք է շարունակել հանուն երկրի ապագայի և վաղվա օրվա: Շարքայինից մինչև բարձրաստիճան սպա այսօր պետք է վեհ պահի Հայոց բանակի փառապանծ անունը, քանզի մեր ոգին ամուր է, կամքը` չբեկվող և հայի տեսակը` աննկուն: Եվ ուրեմն, ազգովի համախմբվենք և ի լուր աշխարհի ապացուցենք, որ թե՛ ռազմի դաշտում, թե´ խաղաղ պայմաններում հայրենի հողը մեզ համար սրբություն է:

Բանակի քաջարի նվիրյալնե´ր, ամեն վայրկյան և րոպե գիտակցեք, որ ունեք մի ողջ ժողովրդի վստահությունն ու աջակցությունը: Որքան էլ ծանր լինեն բոլորիս կորուստները մենք երբեք ծնկի չենք գա և չենք երկնչի թշնամու առաջ: Խոհեմություն ու տոկունություն բոլորիս: Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ուղերձում։

Թեմայի այլ նորություններ