Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Ուկրաինայի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրականացվող քայլերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Ուկրաինայի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրականացվող քայլերին

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Ուկրաինայի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրականացվող քայլերին

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Սփյուռքում, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրականացվող քայլերին:

Հայկ Մամիջանյանն անընդունելի է համարել Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտով փոխարինելու որոշումը: Պատգամավորն արձանագրել է, որ որեւէ կերպ չի տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավումն Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ նրանց տեղափոխումն ապահովելու գործընթացում: Խմբակցության քարտուղարը նշել է, որ առաջիկայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է հրավիրվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ ներկայացնելու իր գործունեության արդյունքները, որից հետո ինքն առավել առարկայական կանդրադառնա այդ հարցին:

Թեմայի այլ նորություններ