Հայերը ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր են կազմակերպել. դրանց հետևել են բախումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայերը ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր են կազմակերպել. դրանց հետևել են բախումներ

Հայերը ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր են կազմակերպել. դրանց հետևել են բախումներ

Արդեն երկու օր է` հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է տիրում, այդուհանդերձ աշխարհի մի շարք երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են տեղի ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր կազմակերպել։

Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքված հայերը ծածանել են եռագույնն ու բղավել՝ «Ղարաբաղը մերն է»։ «Ազատության» հետ զրույցում մասնագիտությամբ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանն ասաց, որ խաղաղ ցույցն ինքնակազմակերպված է եղել, կեսօրին արդեն շուրջ 400 հայ է հավաքված եղել։

Պատմեց՝ դեսպանատան վերջին հարկերի պատուհաններից ադրբեջանցիներն իրենց դրոշն են ծածանել ու սադրել հավաքված խաղաղ ցուցարարներին, որպես պատասխան հայերը ձվեր են նետել շենքի ուղղությամբ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երկու հայ է բերման ենթարկվել։ Բացի այդ, Թորգոմյանն ասաց` երբ ցույցն արդեն ավարտվել էր, և հայերը հեռանում էին դեսպանատան առջևից, ընթացքում գտնվող հայկական մեքենաներին հավասարվել է մի մեքենա, որի պատուհաններից ծածանվել են ադրբեջանական դրոշներն, ու կրկին սադրանք է եղել. - «Ու սկսեցին այդպես սադրել` դրոշը թափահարելով, վրա տվեցին այդ մեքենային, այդ մեքենայի մեջից իջան տղաներ, դեսպանատնից 30 մետր ներքև, ու այդտեղ բախումը սկսվեց: Հետո որ հայերը վազելով գնացին, կային մի 20 հոգի, այդ ժամանակ մի հոգի փախավ վերև` դեպի դեսպանատուն, ու դրան փաստորեն ծեծեցին և դրոշը վերցրին ձեռքից: Երբ չկան ոստիկաններ, կանայք, մայրերը, երեխաները, բոլորը գնացել են, մնացել են ինչ-որ երիտասարդներ 20-25 տարեկան, ու ադրբեջանցիները դրոշներով վրա են գնում, բնականաբար բախում է լինում: Շատ հավաքներ են տեղի ունեցել 2008 թվականին, 13 թվականին, 16-ի ապրիլյանի ժամանակ, բայց այս համախմբվածությունն աննախադեպ էր նրանով, որ նախ շատ տարբեր խմբեր մասնակցեցին, և տեղի ունեցավ մի քանի ժամվա ընթացքում: 450 հոգի Փարիզում հավաքվել, արդեն այստեղ արձակուրդային շրջան է, մի քանի ժամվա ընթացում, ինձ թվում է` աննախադեպ էր, որպես միասնականություն, այո, մենք ունենք նոր հայություն»:

Երեկ լարված իրավիճակ է եղել նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆեյսբուքյան տարբեր հայ օգտատերեր տեղից ուղիղ միացումներով ցույց էին տալիս, թե ինչպես են Ադրբեջանի դեսպանատան առաջ հավաքված հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաներ կազմակերպել։ Հայերը մասնավորապես վանկարկել են` «Ալիև, ահաբեկիչ», «Արցախը մերն է», «Ադրբեջան ագրեսոր» և այլն։

Հոլանդական Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց և մայրաքաղաք Ամստերդամի կենտրոնական Դամ հրապարակում երեկ նույնպես խաղաղ ցույցեր ու իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել, հայերն անցորդներին սահմանային լարվածության վերաբերյալ թերթիկներ են բաժանել: Հնչել են հայրենասիրական երգեր։

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ