Հայերին դեռ թույլ չեն տալիս վերադառնալ «Food սիթի». FreeNews
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայերին դեռ թույլ չեն տալիս վերադառնալ «Food սիթի». FreeNews

Հայերին դեռ թույլ չեն տալիս վերադառնալ «Food սիթի». FreeNews

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Մոսկվայի «Food սիթի» կոչվող մեծածախ շուկայում հարթվել է հայերի մուտքի արգելքի հարցը, սակայն Freenews-ը կապ հաստատեց տեղում առևտրով զբաղվող մեր հայրենակիցների հետ և պարզվեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Շուկայի տնօրինությունը մինչ այս պահը թույլ չի տալիս հայկական համարներով բեռնափոխադրողների մուտքը «Food սիթի», փոխարենը առաջակում է մեքենաների վրա տեղադրել ռուսական համարներ և անարգելք մտնել: Նշենք, որ առևտրականներից ոմանք համաձայնել են այդ պահանջին, սակայն նրանց գերակշռող մասի համար սկզբունքային հարց է սեփական ծագումը թաքցնելու հարցը:

Մենք նաև տեղեկացանք, որ տվյալ շուկայի տարածքում միակ հայկական ընկերությունը, որ ուներ վարձակալած տարածք՝ «Սպայկան» էր, սակայն վերջինս՝ ստեղծված իրավիճակի պատճառով, որոշում է կայացրել խզել պայմանագիրը և անհապաղ դուրս գալ շուկայից:

Վերջին մի քանի օրերում ռուսաստաբնակ հայերի համախմբումը շատ ոգևորիչ էր, մեր հայրենակցից հետաքրքրվեցինք, արդյո՞ք նման մարդկային հոսքի շնորհիվ հայ առևտրականները կարողացել են վաճառել արտահանված ողջ բերքը, թե ոչ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ևս շատ ոգևորված էին նման վերաբերմունքով, սակայն ողջ բերքն իրացնել պրակտիկորեն անհնար էր, քանզի «Food սիթի» շուկայում, ասենք ՝ ծիրանը գնում էին առնվազն կես տոննա կամ մեկ տոննա քանակով, իսկ փողոցում բեռնատարներին մոտեցող մարդիկ առավելագույնը՝ մի քանի արկղ: Ընդհանուր առմամբ այս տարի արտահանվել է 16 հազար տոննա ծիրան, սակայն տվյալ շուկայում, բնականաբար վաճառվում էին նաև բազմաթիվ այլ հայկական ապրանքներ:

Մենք հետաքրքրվեցինք, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի և այլոց տրամադրած տարածքներն արդյոք համարժեք չե՞ն այդ շուկային և արդյո՞ք «Food սիթի»-ից առհասարակ հրաժարվելով հայերը շա՞տ կտուժեն, մեր հայրենակիցն ասաց, որ դրանք համարժեք չեն, քանի որ «Food սիթին» սովորական շուկա չէ, այլ ագրոկլաստեր է, այն Ռուսաստանի և գուցե նաև ողջ աշխարհի ամենամեծ մեծածախ շուկան է, այնտեղ ներկայացված չլինելով հայերը միանշանակ կունենան բերքի ծավալի իրացման խնդիր:

Աղբյուր՝ Freenews

Թեմայի այլ նորություններ