ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով լրագրողի հարցադրմանը, խոսել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների եւ այդ հարցում հայկական կողմի արձագանքների մասին:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պատերազմի արհավիրք տեսած երկիր, դեմ է ցանկացած պատերազմին ու զոհերին: Հայկական կողմի արձագանքների մասով պատգամավորը կարծիք է հայտնել, որ հայկական կողմը ցայսօր չի կարողացել կանխատեսելի դաշնակից եւ գործընկեր լինել տարածաշրջանի ոչ մի երկրի համար: