Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումը. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումը. Ալեն Սիմոնյան

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների հետևողական ընդլայնումը: Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով:

Բարձր եմ գնահատում հայ-բուլղարական միջպետական կապերի զարգացման և խորացման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերը։ Երկու երկրների փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Բուլղարիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Թեմայի այլ նորություններ