Հայաստանը գնահատում է Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    74%
    12 կմ/ժ
  • Արցախ 9°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը գնահատում է Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. ԱԺ նախագահ

Հայաստանը գնահատում է Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ:

Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծեց Կորեայի կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու փաստը:

Գոհունակությամբ նշվեց, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացվել են տարաբնույթ ծրագրեր: Ալեն Սիմոնյանը կորեացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին: Հանգամանալից ներկայացվեցին նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների, այդ թվում` կանանց և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահն ի պատասխան նշեց` որպես պատերազմներ վերապրած ազգի ներկայացուցիչ` լավ է հասկանում այդ ցավը և խնդրեց փոխանցել իր սատարումն ու աջակցությունը զոհվածների և ռազմագերիների ընտանիքների անդամներին:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Կորեայի Հանրապետության դրսևորած հավասարակշռված և չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում և հուսով է, որ Կորեան կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հարցի խաղաղ հանգուցալուծմանը:

Թեմայի այլ նորություններ