Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 երկրաշարժ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 երկրաշարժ

Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ սեպտեմբերի 2-8-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ։

«Սեպտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևեք՝ 2-3 բալ ուժգնությամբ և Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշված է ԱԻՆ «Սեյսմիկ տարածության» տարածած հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.

Սեպտեմբերի 4-ին՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում, Սարայ քաղաքից 25 կմ հարավ՝  4-5 բալ ուժգնությամբ:

Սեպտեմբերի 6-ին՝ Իրանում, Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 34 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ:

Սեպտեմբերի 7-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Սալմաս քաղաքից 46 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Թեմայի այլ նորություններ