Հայաստանում բացված ամենախոշոր շինարարական ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 90 կազմակերպություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստանում բացված ամենախոշոր շինարարական ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 90 կազմակերպություն

Հայաստանում բացված ամենախոշոր շինարարական ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 90 կազմակերպություն

Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են և այս ցուսահանդեսը շատ լավ հնարավորություն է, որպեսզի ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց արտադրանքը, գտնել նոր գործընկերներ և իրացման հնարավորություններ։ «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց, այս ընկերությունները մեծ գործ ունեն անելու», — ասել է էկոնոմիկայի նախարարը և հավելել, որ պետք է ամեն ինչ անենլ, որպեսզի Հայաստանում վերականգնվի ցուցահանդեսային կյանքը։   

Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի սրահներով, հետաքրքրությամբ դիտել տաղավարները և գոհունակությամբ նշել, որ հայկական ընկերությունների, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպությունների ներկայացրած արտադրանքը որակական չափանիշներով գերազանցում է թուրքականին և լիարժեքորեն կարող է փոխարինել այն։

Ամենամյա ցուցահանդեսը, որն ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում և խոշորագյույններից մեկը՝ տարածաշրջանում, նախորդ տարվա դադարից հետո, այս տարի վերականգնել է իր աշխատանքը։  Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման և օդափոխման համակարգեր, կերամիկա և քար, պատի և առաստաղի դեկոր, ծածկեր և մեկուսիչներ, հատակի ծածկեր, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, կահույք և աքսեսուարներ, անշարժ գույք և նախագծում, ինտերիերի և էքստերիերի դիզայն, վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա։

«Կովկաս․ շինարարություն և վերանորոգում  էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը։

Թեմայի այլ նորություններ