Հայաստանի ու Չեխիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը լավ հիմք է փոխշահավետ համագործակցության զարգացման համար. Արմեն Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի ու Չեխիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը լավ հիմք է փոխշահավետ համագործակցության զարգացման համար. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել: «Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան՝ Չեխիայի արտգործնախարարն ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը: Այդ նպատակով Չեխիայից նաև գործարարների պատվիրակություն է Հայաստան ժամանել, և իր այցին զուգահեռ՝ անցկացվում է գործարար համաժողով:

Համակարծիք լինելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել, զրուցակիցները նշել են, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

Թեմայի այլ նորություններ