Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլը», Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա հաղթեց ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ իններորդ համարի ներքո: 

Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: 

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: 

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Հայաստանը 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Հիշեցնենք՝ երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայները Արամ Նիկոլյանն է։

 

 

Թեմայի այլ նորություններ