Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    35 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    89%
    6 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    89%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»

Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»

Իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:

Հեղինակ Ռիկարդո Լունան մասնավորապես գրում է, որ ողջ աշխարհում ակնկալվում է տնտեսական անկում, կառավարությունները հասարակության խոցելի խմբերին և գործազուրկներին օգնելու նպատակով մշակում են նպաստների և թոշակների նոր համակարգեր: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք անօգնական ենք», -գրում է հոդվածագիրը և հավելում, որ իրեն տպավորել են իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ասված խոսքերը:

«Հայաստանի նախագահը նախկին ֆիզիկոս է, երիտասարդ տարիներին այն ծրագրավորողներից մեկն է եղել, ում շնորհիվ Tetris խաղը համաշխարհային հաջողություն ունեցավ: Այնուհետև երկար տարիներ նա եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում և, ի վերջո, դարձել է երեք միլիոն բնակչությամբ և աշխույժ, բայց շատ փոքր տնտեսությամբ կովկասյան փոքր Հանրապետության՝ Հայաստանի նախագահը, -գրում է հեղինակը: -Արմեն Սարգսյանն ասում է, որ այս ճգնաժամն ապագայի արագացուցիչն է, որ պետական թվային կառավարումը կարող է փոխել երկրի գործելակերպը, օրինակ՝ հեռավար ուսուցումը և առողջապահությունը գնալով ավելի մեծ պահանջարկ կունենան, որ մենք չպետք է դադարեցնենք պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Հայաստանի նախագահը ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար, բան, որը ոչ ոք չի ասում, և որի իմաստը «դուք անօգնական եք» արտահայտության ճիշտ հակառակն է: Դրա իմաստն է՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ»: Մի խոսքով, Արմեն Սարգսյանն ասել է, որ այժմ կառավարությունները պետք է զբաղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով, այլ ոչ թե մահացող արդյունաբերությունները սուբսիդավորելով: Ստարտափներ, բայց ոչ միայն: Նոր ձեռնարկություններ: Պետք է անցնել գործի: Գնալ առաջ: Հետ քաշել ամպերը»:

Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ